Երեքշաբթի՝ մարտի 2-ին Տրոեկուրովյան գերեզմանատանը կայանալու է վաստակավոր արտիստ Վլադիսլավ Գալկինի հուղարկավորությունը:
Մինչ այդ Բուրդենկոյի անվան հիվանդանոցում կայանալու է դերասանին հրաժեշտ տալու արարողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Գալկինի դին փետրվարի 27-ին հայտնաբերել էին Մոսկվայի կենտրոնի իր բնակարանում: Դերասանը մահացել է կյանքի 39-րդ տարում՝ սրտի կանգից: Դերասանի մտերիմները նշում են, որ նա ծանր էր տանում անցած տարվա սկանդալի հետեւանքները, երբ իրեն պայմանական դատապարտել էին ոստիկանի վրա հարձակվելու համար: Մեկ ամիս առաջ Գալկինը բուժման կուրս էր անցենլ ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեմ:



























