Վարշավայում կայացել է Լեհաստանի հայկական կազմակերպությունների համատեղ նիստը: Մասնակցել են 12 հայկական կազմակերպությունների եւ համայնքների ներկայացուցիչներ` լեհական 11 քաղաքներից:   

Նիստի հիմնական նպատակը նոր հայկական կազմակերպությունների գործունեությանը ծանոթանալն էր, հետադարձ կապի հաստատումը եւ գործող բոլոր հայկական կազմակերպությունների եւ համայնքների միջեւ համագործակցությունը` լեհահայերի ազգային եւ մշակութային կյանքի զարգացումն ապահովելու համար:

Նիստի մասնակիցները Լեհաստանում հայ ազգային փոքրամասնության նոր ներկայացուցիչ են ընտրել: Ձայների մեծամասնությունը տրվել է Հայ-լեհական հանրային հանձնաժողովի նախագահ Հրաչ Բոյաջյանի օգտին: