Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հունիսի 5-ին՝ Մինսկում:

Նշենք, որ նիստի մասնակիցները պետք է քննարկեն ավելի քան 20 հարցեր, որոնք ուղղված են բազմակողմ համագործակցության համակարգի հետագա կատարելագործմանը, ԱՊՀ տարածքում ռազմական ոլորտում փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը: Օրակարգում է, մասնավորապես, 2014 թվականին ԱՊՀ երկրների զինված ուժերի համատեղ միջոցառումների շուրջ համաձայնության կայացումը: