Դոնի Ռոստովում շարունակվում է  հիվանդության օջախից երեխաների հոսպիտալացումը, ասված է Ռոստովի մարզի առողջապահության նախարարության հաղորդագրությունում: Միաժամանակ շարունակվում է ապաքինվածների դուրսգրման գործընթացը: Հիվանդանոցում 57 երեխա է գտնվում, ամբուլատոր բուժում են ստանում  52-ը: Վերակենդանացման բաժանմունքում չորս երեխաներ կան:

Հիշեցնենք, «Տերեմոկ» մանկապարտեզից հունիսի 2-ին «սուր թարախային մենինգոէնցեֆալիտ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված երեխան հունիսի 4-ին մահացել էր:

Ռոստովում մեկ երեխա մահացել է, 16-ը՝ հոսպիտալացվել մենինգիտ ախտորոշմամբ

Հետո այդ նույն մանկապարտեզից մեծ թվով երեխաների էին տեղափոխել հիմանդանոց:

Ռոստովում աճում է մենինգիտով վարակված երեխաների թիվը

«Ռոսպոտրեբնադզորի» մարզային ղեկավար Միխայիլ Սոլովյովը հայտնել է, որ հայտնաբերված վարակը, հնարավոր է, չինական ծագում ունենա:

Ռոստովում երեխաները մենինգիտով են վարակվել չինական վարակի պատճառով

Հետազոտվել են 3,67 հազար երեխաներ: Առողջապահության նախարարությունը ծնողներին խնդրում է խստագույնս կատարել բժիշկների խորհուրդները եւ սահմանափակել երեխաների արտաքին շփումները, ստուգել նրանց մարմնի ջերմաստիճանը, բնակարանների ախտահանում կատարել: