«Հայ-Հնդակական բարեկամություն» ՀԿ-ն կազմակերպում է «Հայ-հնդկական հարաբերություններ. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկում: Կոնֆերանսը տեղի կունենա սույն թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում: Հանադիպմանը հրավիրված մասնակիցների եւ հայ-հնդկական հարաբերություններվ հետաքրքրված անձանց կողմից կքննարկվեն տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ առկա համագործակցության հսկայական ներուժը, երկկողմ փոխշահավետ համագործակցության հնարավոր հեռանկարները:
Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոկտոր Սուրեշ Բաբուն հայտնել է իր պատրաստակամությունը լինելու կոնֆերանսի պատվավոր հյուրը:
Կոնֆերանսի նպատակն է քննարկել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ մշակույթի, գիտության եւ կրթության, առեւտրի, սպորտի եւ այլ ոլորտներում առկա մարտահրավերներն ու հեռանկարները՝ հետագա զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով:
Հրավիրվածների թվում են ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, գիտության եւ կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, սփյուռքի, էկոնոմիկայի նախարարությունների, առեւտրաարդյունաբերական միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գործարարներ, համալսարանների ներկայացուցիչներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչությունը եւ այլ շահագրգիռ անձինք:
Կոնֆերանսի հովանավորներն են ESCULAP ՍՊԸ-ն (Հայաստան) եւ Druck & Bindung Machinery Corp. (Հնդկաստան):




























