Պակիստանի Գիլգիտ Բալթիստան նահանգում գրոհայինները ներխուժել են հյուրանոց եւ սպանել 10 օտարերկրացի զբոսաշրջիկների:Նախնական տեղեկություններով` սպանվածների թվում են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Չինաստանի քաղաքացիներ, սակայն այդ տեղեկությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել:

Հարձակման պատճառներն անհայտ են, ոչ մի խմբավորում առայժմ կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել: Գիլգիտ Բալթիստանը զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն է  վայելում. շատերն այցելում  են` աշխարհի բարձր գագաթներից մեկը` Նանգա Փարբաթը նվաճելու համար: