Մախաչկալայի ծայրամասում ավտոտրանսպորտային ձեռնարկության տարածքում բեռնատար գնացքի շարժի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:

Արդյունքում ռելսերից դուրս են թռել 14 վագոններ, աննշան վնասվածքներ է ստացել շարժակազմի լոկոմոտիվը, որի տակ էլ գործի է դրվել պայթուցիկ սարքը: Միջադեպի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ներքին գործերի տրանսպորտային վարչության հերթապահ մասին, ներկայումս երկու ուղեւորատար գնացքներ՝ «Բաքու-Տյումեն» եւ «Տյումեն-Բաքու» ուղերթով, կանգնեցվել են:

Պայթյունի տեղում 30 սմ խորությամբ փոս է առաջացել, վնասվել է ռելսերի մի փոքր մասը: