Պետերբուրգի ոստիկանությունը քաղաքի հյուսիսում գտնվող սննդամթերքի շուկայում անցկացրած շուրջկալի ժամանակ մոտ 30 ապօրինի ներգաղթյալների է ձերբակալել, հաղորդում է ՆԳՆ-ի տարածաշրջանային վարչությունը:
Ընդհանուր առմամբ՝ շուրջկալի ընթացքում ստուգել են 500 մարդու, որոնցից 300-ին ձերբակալել են միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, եւս 19 մարդու բերման են ենթարկել ոստիկանության բաժին՝ փաստաթղթերի բացակայության համար: Նրանք կմնան ոստիկանությունում այնքան ժամանակ, մինչեւ պարզվի նրանց ինքնությունը:
Ստուգումների ժամանակ ոստիկաններին ուղեկցել են նաեւ ՕՄՕՆ-ականները, ինչպես նաեւ գործի է դրվել մեկ ուղղաթիռ:




























