«Ռոսպոտրեբնադզոր»-ը չի բացառում, որ իրավիճակի վատացման դեպքում կարող է արգելել ռուսաստանցի զբոսաշրջիկներին այցելել Թուրքիա։ Դա կապված է նրա հետ, որ վերջերս հաճախակիացել են թուրքական հանգստավայրերում ռուս զբոսաշրջիկների թունավորման դեպքերը։
«2011-ից ի վեր՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը բազմիցս առաջարկել է Թուրքիայի առողջապահության նախարարությանը համագործակցության հուշագիր ստորագրել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում։ Սակայն փաստաթուղթը մինչ օրս թուրքական կողմի պատճառով չի ստորագրվել։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հետեւում է Թուրքիայում իրավիճակի զարգացմանը եւ անհրաժեշտության դեպքում կարող է արգելել զբոսաշրջիկներին այցելել այդ երկիր»,-ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր հաղորդագրություններ են ստացվել մոտ 50 ռուսաստանցի զբոսաշրջիկների թունավորման մասին։




























