Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երկարաձգվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահի հրամանադրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգել մինչեւ 2017 թվականի մայիսի 1-ը»: