Ադրբեջանի Զաքաթալայի արգելոցի տարածքում հայտնաբերել են հատուկ ձեւով աճեցված կանեփ: Այդ մասին հայտարարել են բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունից:
Մեկից մինչեւ 3,5 մետր բարձրությամբ 29 թփերը գտել են գերատեսչության աշխատակիցները շրջայցի ժամանակ: Ապօրինի աճեցման մասին հաղորդվել է ՆԳՆ համապատասխան կառույցին: Ներկայումս քննություն է ընթանում:
Զաքաթալայի արգելոցը գտնվում է Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում: Այնտեղ առաջին անգամ չէ, որ կանեփ են գտնում:





























