Ամերիկյան Դալլաս քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 2 մարդ։ Հանցագործը կրակ է բացել քաղաքի տարբեր շրջաններում։ Եվս 4 մարդ վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է CBS News-ը, առաջին միջադեպը, որի ընթացքում 2 մարդ է զոհվել, տեղի է ունեցել 22։30-ի շրջանում։ Նա որոշակի տարածություն է անցել եւ կրկին երկու մարդու սպանել։ Տուժածներին հիվանդանոց են հասցրել։

Ինչպես հաղորդում է «Gazeta.Ru»-ն, ձերբակալվել է մեկ մարդ։ Զանգվածային սպանության դրդապատճառների մասին չի հաղորդվում։