ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հերքե են ադրբեջանական լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որոնց համաձայն ղարաբաղցի զինվորը շփման գծի չեզոք գոտում պայթել է ականի վրա։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, նման հայտարությունները հորինված են եւ հիվանդ երեւակայության արդյունք են։ «Դա Ադրբեջանի հերթական քարոզչական քայլն է։ Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,-ընդգծել է Սենոր Հասրաթյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Սակայն ադրբեջանական կողմը «տեսել» է նաեւ երկրորդ զինվորին, որն, իբրեւ թե, պայթել է չեզոք գոտու ականի վրա։ Այս պրովոկացիոն հայտարարությունների նպատակն է էլ ավելի մեծ լարվածություն մտցնել շփման գծում։





























