Մինսկում սպանվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սվետլանա Խիեւիչը։ Նրա մարմինը հայտնաբերվել է սեփական բնակարանում։ Կնոջը դանակահարել են։
Կնոջ դին հայտնաբերվել է օգոստոսի 4-ին՝ նրա որդու կողմից, հաղորդում է «Խարտիա’97»-ը՝ վկայակոչելով կենտրոնական հանձնաժողովի քարտուղարին։
Տիկնոջ սպանության մասին լուրը միայն այսօր է հայտնվել ԿԸՀ կայքում։ Նա ԿԸՀ-ում աշխատում է 2011-ից ի վեր։





























