Հնդկական օվկիանոսում Զանզիբար արշիպելագի ոստիկանությունը փնտրում է հանցագործների, որոնք հարձակվել են երկու երիտասարդ բրիտանուհիների վրա։ Չարագործները կամավոր կանանց վրա թունավոր հեղուկ են լցրել եւ թաքնվել։
Տուժած 18 տարեկան աղջիկները դեմքի, կրծքի եւ ձեռքերի այրվածքներ են ստացել։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել, փոխանցում է The Guardian պարբերականը։
Հանցագործությունը իրականացվել է օգոստոսի 8-ի գիշերը մայրաքաղաքի նեղ փողոցներից մեկում։ Տուժողներն աշխատել են բարեգործական կազմակերպությունում, որն աջակցում է Աֆրիկայի բնակիչներին։ Հարձակման հնարավոր պատճառների մասին առայժմ չի հաղորդվում, փոխանցում է NEWSru.com-ը։





























