Ոստիկանությունը որոշ մանրամասներ է հաղորդել ամերիկյան Դալլաս քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Պարզվել է, որ տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ՝ ցանկանալով հաշվեհարդար տեսնել նախկին ընկերուհու նկատմամբ։
Հիշեցնենք, որ հրաձգության երկու միջադեպերի արդյունքում սպանվել է 4 մարդ, եւս 4 մարդ վիրավորվել է։
Հրաձգություն Դալլասում. Սպանվել է 4 մարդ
Ինչպես հաղորդել են ոստիկանության ներկայացուցիչները, կասկածյալը ներխուժել է Դալլասում իր նախկին ընկերուհու տուն եւ կրակ բացել։ Պարզելով, որ նա տանը չէ, հրաձիգն ուղեւորվել է Դեսոթո քաղաք։ Այնտեղ նա պայթուցիկ սարք է տեղադրել այն տան մոտ, որտեղ գտնվել է իր նախկին ընկերուհին։ Հետո ներս է մտել եւ կրակել մարդկանց վրա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Հարձակում գործողի նախկին ընկերուհու վիճակի մասին տեղեկություններ չեն ներկայացվում։ Տղամարդը ձերբակալված է։ Հետաքննություն է սկսվել։





























