Աֆղանստանի արեւելքում գերեզմանատանը տեղի ունեցած պայթյունի արդյունքում 10 կին է զոհվել։ Եվս երկու կին եւ մեկ երեխա վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել Նանգարհար նահանգում։

Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ մարդիկ այցելել են իրենց բարեկամների գերեզմանին՝ կապված մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի հետ, հաղորդում է NEWSru.com-ը։

Այս ահաբեկչության համար պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն աֆղանական ղեկավարությունը նման դեպքերում ավանդաբար կասկածում է «Թալիբան» ծայրահեղական շարժմանը։