Ֆրանսիացի թռչնաբույծները Բրետանիայի Կաղե-Փլուգեր քաղաքում հարկային ծառայության շներկայացուցչության մոտ 100 հազար ձու են կոտրել՝ ի նշան գնելու գների դեմ բողոքի։
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ֆերմերները պահանջում են ամբողջ Ֆրանսիայում կրճատել ձվի արտադրությունը 5 տոկոսով, ինչը կօգնի բարձրացնել ապրանքի գինը։ Այժմ նրանք մեկ կիլոգրամ ձվի դիմաց ստանում են 75 եվրո, մինչդեռ արտադրությունն արժի 95 եվրո։
Գյուղացիական արհմիությունները հայտարարում են, որ այժմ ԵՄ երկրներում ձու ածող հավերի ավելցուկ կա՝ 15-20 մլն գլուխ։ Միության երկրներում նման հավերի թիվը հասնում է 320 միլիոնի։




























