Եվրամիությունում Լիտվայի նախագահության առաջին ամսվա ընթացքում Վիլնյուսում կազմակերպվել է մոտ 50 թեմատիկ միջոցառում, կայացել են նախարարների մասնակցությամբ հանդիպումներ, որոնց մասնակցել է ավելի քան 900 օտարերկրացի պատվիրակ։ eu2013.lt կայքը հրապարակել է «հետաքրքիր փաստեր», որոնք վերաբերում են վերոհիշյալ միջոցառումներին։

Բարձր մակարդակում կազմակերպված միջոցառումների ընթացքում կերել են 331 ցեպելլին եւ 140 տոլմա։ Այդ ընթացքում խմել են նաեւ 42 լիտր լոռամրգի կիսել։

Ընդհանուր առմամբ, հանդիպումների մասնակիցները կերել են մոտ 9 հազար չափաբաժին սառը եւ տաք ուտեստ, 3849 դեսերտ, ինչպես նաեւ խմել են 9487 բաժակ սուրճ, հաղորդում է «Lenta.Ru»-ն։

Հաղորդվում է նաեւ, որ հյուրերն իրենց հետ տարել են մոտ 17 տոննա թեմատիկ հուշանվերներ։

Հիշեցնենք, որ Լիտվան Եվրամիությունում նախագահում է 2013թ հուլիսի 1-ից։