Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է իտալացի մաֆիոզի եւ տուրիստական ընկերության տնօրենի, ով արդարադատությունից թաքնվել է մոտ 20 տարի։

Ծագումով իտալացի 64-ամյա քրեական հեղինակությունը օգոստոսի 7-ի երեկոյան ձերբեկալվել է Բրիտանիայի մայրաքաղաքում։ Վերջին պահին նա փորձել է փախչել ոստիկանությունից, սակայն չի հաջողվել։

Հայտնի է, որ Լոնդոնում նա տուրիստական գործակալություն է ունեցել։ Որոշ տվյալների համաձայն, Ռանկադորեի կինը Լոնդոնում Իտալիայի նախկին հյուպատոսի դուստրն է։ Զույգն ունի երկու երեխա, փոխանցում է NEWSru.com-ը։

Նա ոստիկանությունից թաքնվում է 1994-ից ի վեր, երբ ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն էր ծավալել կոզա նոստրայի դեմ։