Ֆրանսիայի կենտրոնական Պյուի դե-Դոմ դեպարտամենտի Վերտեզոն քաղաքից ոչ հեռու աղետի է ենթարկվել ֆրանսիական արտադրության թեթեւ շարժիչով «Սոկատա ՏԲՄ-700» օդանավը, որի կտորները սփռվել են 100 մետր տրամագծով:
Օդանավում եղել են օդաչուն եւ երկու ուղեւորներ, բոլորն էլ տեղում զոհվել են, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, քննություն է սկսվել:
Նախնական տվյալներով՝ օդանավը օդ է բարձրացել Փարիզից: Ուղեւորները քույր ու եղբայր են եղել, նրանց ազգությունը չի նշվում, հաղորդում է Life News-ը:





























