Կանադայում անասնաֆերմայից, որն ամռանն աշխատում է որպես յուրօրինակ գազանանոց, գողացել են կենդանիների, խոտ, սայլակներ, օճառ, պուդինե եւ պաղպաղակ: Միջադեպը տեղի է ունեցել Նանայմո քաղաքում եւ վերջին շաբաթների ընթացքում ոչ առաջին դեպքն է:

Տնտեսության ներկայացուցիչը հայտնել է, որ գողացել են բադեր, ճագարներ եւ այլն: Լինդա Բարնետի խոսքով, գողը մեքենայով է եղել, հակառակ դեպքում այդքան ապրանքը չէր կարող տեղափոխել:

Երկրորդ գողությունից հետո ֆերման փակվել է այցելությունների համար: Վնասի չափը չի հաղորդվում: Առաջին գողությունը տեղի էր ունեցել հունիսի վերջին: