Տերերից «հորանջով» վարակվելու երեւույթը կարեկցանքի պրիմիտիվ ձեւերից է, նշվում է «PLoS One» ամսագրում հրապարկված հոդվածում:

Տոկիոյի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել 25 տնային շների վրա:  Նրանք նկատել են , որ շները հաճախ են հորանջում տիրոջ հորանջելուց հետո, քան մեկ ուրիշ անձի: Նրանք ենթադրում են, որ տիրոջից հետո պատասխան հորանջը  կարեկցանքի պրիմիտիվ ձեւերից է եւ առաջանում է, երբ կենդանին եւ հորանջող մարդը էմոցիոնալ առումով ավելի մոտ են, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուշագավ է, որ շները հորանջով «վարակվում են» մարդկանցից, ոչ թե ուրիշ շներից: Գիտնականներն առայժմ դրա պատճառները բացատրել չեն կարողանում: