Վիետնամի կենտրոնական մասում գտել են երկու տղամարդկանց, որոնք վերջին 40 տարիներին ապրել են ջունգլիներում:

Հայրն ու որդին անհետ կորել են դեռ 1973թ.՝ Վիետնամի պատերազմի ժամանակ: Նրանց ընտանիքին ամբողջությամբ սպանել էին, գյուղը գնդակոծվել էր ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից: Այդ ժամանակվանից վիետնամցին իր մեկ տարեկան որդու հետ թաքնվել էր ջունգլիներում:

Հայրը ներկայումս 82 տարեկան է, որդին՝ 41, նրանց գտել են մերձակա գյուղից 40 կմ հեռավորության վրա: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, նրանք հիմնականում սնվում էին կանաչով եւ բանջարեղենով, երբեմն որս են արել: Տղամարդկանց հագին միայն ծառերի կեղեւներից պատրաստված գոտկակապեր են եղել, ապրել են խրճիթում: Ժամանակակից մաուգլիները շփվող են: Հայրը խոսում է տեղական բարբառներից մեկով, իսկ որդին ընդամենը մի քանի բառ գիտի, հաղորդում է HTB-ն: