ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Ջոհար Ցարնաեւի երկու ընկերներին՝ 19-ամյա ղազախ ուսանողներ Ազամաթ Տաժայակովին եւ Դիաս Կադիրբաեւին: Նրանք մեղադրվում են Բոսթոնի ահաբեկչության հետաքննության ժամանակ արդարադատության խոչընդոտելու մեջ:

Ոստիկանությունը նրանց ձերբակալել է մայիսի սկզբին, երբ կասկածել է, որ պատանիները կարող էին ոչնչացնել ապացույցները Ջոհար Ցարնաեւի սենյակում: Ըստ մեղադրական եզրակացության, 2013թ. ապրիլի 18-ին Դիաս Կադիրբաեւը Ջոհարից SMS  է ստացել, որում վերջինս խնդրել է վերցնել իր իրերը: Պատանիները հանրակացարանից դուրս են բերել Ցարնաեւի ուսապարկն ու համակարգիչը եւ նետել աղբարկղը:

Ուսանողներին նաեւ մեղադրել են ահաբեկչությունների կազմակերպման մեջ, սակայն դատախազությունը կարծում է, թե բուն ահաբեկչության հետ նրանք կապ չունեն, հաղորդում է Life News-ը:

Կրկնակի պայթյունը որոտացել էր ապրիլի 15-ին, Բոսթոնի մարաթոնի եզրագծում: 3 մարդ զոհվել էր, ավելի քան 250-ը՝ վիրավորվել էին: Ահաբեկչությունն իրականացրել էին չեչեն եղբայրներ Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւները: