Յակուտիայի բնակչուհին նախկին սկեսուրի տանը 500 ներգաղթյալի է գրանցել Կենտրոնական Ասիայից: Կեղծ գրանցման համար ներգաղթյալները 5-ից 12 հազար ռուբլի էին վճարում նրան: Ընդ որում, ոչ ոք այդ տանը չի բնակվել:

Տունը, որտեղ գրանցված են եղել ներգաղթյալները, գտնվել է Յակուտսկի արվարձանի Կիլդյամցի գյուղում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ, 2013թ. մայիսի վերջին ԴՄԾ աշպատակիցները Սանկտ-Պետերբուրգում մի բնակարան էին հայտնաբերել, որում 2753 ներգաղթյալ էր գրանցված եղել: Բնակարանի սեփականատերը նրանց գրանցել էր փոստային ծանուցումներով: Մոսկվայում հաշվվում է ավելի քան 2 հազար «ռետինե» բնակարաններ, որոնցում 273 հազար մարդ է գրանցված: