Ղազախստանում ստեղծվել է «Ոսկե երիտասարդության» վերադաստիարակման ճամբար։ Ազդեցիկ գործարարների եւ պաշտոնյաների որդինեը, փոխանակ տաք երկրների ուղեգրեր ստանալու, կուղեւորվեն իսկական զորանոցներ, որոնք տեղակայված են Ակմոլինսկի կենտրոնում։
Ճամբարում զինվորական բարքեր են՝ շատ խիստ կանոնադրությամբ։ Բջջային հեռախոսները արգելված են, ինտերնետ չկա, քնելն, արթնանալն ու սնվելը խիստ գրաֆիկով են։ Երիտասարդներն այնտեղ ռազմական պատրաստություն են անցնում եւ աշխատում բանջարանոցներում։
Ճամբարի սաներից մեկը պատմել է, որ «կարկառուններից մեկի» որդին՝ թմրանյութի ազդեցությամբ, ընկերական շրջապատում հրաձգություն է կազմակերպել։ Հայրը խոստացել է, որ եթե ճամբարում որեւէ մեկը բողոքի նրանից, նա աշնանը կանցնի իսկական բանակային ծառայության։ Ճամբարում ընդհանուր առմամբ կա մոտ 12 տղա։





























