NEWS.am-ի հավաստի աղբյուրներից հայտի է դարձել, որ իրենց պաշտոններից ազատվել են Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը:
Հատկանշական է, որ նրանք երկուսն էլ կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության քվետայիվ նշանակված նախարարներ էին եւ այս քայլով հնարավոր է լուրջ փոփոխություններ տեղի ունենան ոչ միայն կառավարությունում, այլ նաեւ կոալիցիայում: Թեեւ չի բացառվում, որ ՕԵԿ-ն ինքն է որոշել փոխարինել իր նախարարներին:



























