Սանկտ-Պետերբուրգի քաղաքային դատարանի ատենակալների կոլեգիան վճիռ է արձակել 11 ուսանողների նկատմամբ, որոնք մեղադրվում են Հայաստանի, Մոլդովայի եւ Կամերունի քաղաքացիների վրա կատարած հարձակումների, նաեւ Ուզբեկստանի քաղաքացու սպանության մեջ:
Բոլոր այդ հանվագործությունները, ըստ նախաքննության, իրականացվել են ռասսայական եւ ազգային անհանդուրժողականության հողի վրա:
Հանցագործների մեջ կան ուսումնարանների աշակերտներ, նաեւ աստվաբանության եւ փիլիսոփայության ինստիտուտի ուսանողներ: 2007թ. նրանք դանակի հարվածներ են հասցրել Մոլդովայի մի քաղաքացու, նույն օրը հարձակվել են Կամերունի բնակչի վրա: Մեկ շաբաթ անց, Պետերբուրգի արվարձաններից մեկում հանցագործ խումբը հարձակվել է մի հայի վրա, բայց նրա հարազատները ոչ միայն ետ են մղել հարձակումը, այլեւ ձերբակալել հարձակվողներից մեկին:
Նույն օրը Սքինհեդները հարձակվել են եւ դանակահարել են Ուզբեկստանի երկու քաղաքացիների, որոնցից մեկը մահացել էր:
Այժմ դատարանը պետք է որոշի, թե ինչ ժամկետով է ազատազրկելու մեղադրյալներին:



























