Մոսկվայում Շեբա անունով կատուն ցած է ընկել 18-րդ հարկից: Նա միայն մի փոքր քիթն է քերծել:

Ամենայն հավանականությամբ կենդանին փրկվել է, քանի որ ընկել է տան երկաթե քիվին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ երկաթի վրա հետքեր են մնացել

Ընկնելուց հետո վախեցած կատուն մտել է երկրորդ հարկի բնակարան եւ թաքնվել մահճակալի տակ; Այնտեղից նրան հանել հաջողվել է աղմուկի միջոցով:

Անասնաբույժները նրան հետազոտելուց հետո նշել են, որ կենդանին վնասվածքներ չունի:

Ինչպես հաղորդում է Life News-ը, կատուները բարձրությունից թռչելու մեծ կարողությամբ են օժտված: Նրանց մեջքը ճկուն է, իսկ վեստիբուլյար ապարատն ուղղակի անթերի է գործում: Նրանք թաթերին ունեն նաեւ հատուկ բարձիկներ, որոնք մեղմացնում են գետնի հետ հարվածը: