Նորվեգական իշխանությունները թույլ չեն տալիս Apple ընկերությանը՝ երկրի մայրաքաղաք Օսլոյի եռաչափ քարտեզներ անել:
Aftenposten թերթի տվյալներով, Նորվեգիայի ազգային անվտանգության վարչությունը Apple-ին թույլ չի տվել նկարել օսլոն փոքրիկ, մասնագիտացված ինքնաթիռից՝ պատճառաբանելով քաղաքի համար հնարավոր սպառնալիքներով: Կառավարության ներկայացուցիչը հաստատել է արգելքի փաստը՝ նշելով, թե ընկերությունը կարող է քարտեզում գաղտնի օբյեկտներ եւ անվտանգության ապահովման համակարգեր պատկերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Apple-ը շարունակում է բանակցությունները Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան եւ օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստանգի հետ:




























