Հայիթիի բնակիչները, որոնք դեմ են հանդես գալիս նույնասեռ ամուսնություններին, տապալել են Կարմիր Խաչի բրիտանացի աշխատակցի հարսանիքը` հանդիսավոր արարողության  ժամանակ «Մոլոտովյան կոկտեյլներ» նետելով:

Ագրեսիվ տրամադրված տեղաբնակներն այրել են հարսանեկան մեքենաները: «The Independent»-ը տեղեկացնում է, որ միայն ոստիկանության միջամտությամբ է հնարավոր եղել  փրկել նորապսaկներին եւ նրանց հյուրերին:

Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ  բրիտանացին չի տուժել, սակայն հրաժարվել է մեկնաբանությունից` մտահոգվելով, որ դրանով կարող է վտանգել իր ընտրյալի կյանքը, ով Հայիթիի բնակիչ է: