Լոս Անջելեսում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով  զոհվել է 35-ամյա Լուսինե Սանասարյանը: Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, Հոլիվուդ Հիլսի շրջանում:

«Los Angeles Times»-ը գրում է, որ Սանասարյանի մեքենան  դուրս է եկել ճանպարհի երթեւեկելի մասից եւ հարվածել ծառին, ինչի արդյունքում մեքենան կողաշրջվել է: Երբ դեպքի վայր են ժամանել համապատասխան ծառայությունների աշխատակիցները, Սանասարյանն արդեն մահացած է եղել: