Ուկրաինայի քաղաքացին, ով օգոստոսի 10-ի գիշերը ենթադրաբար դարձել է Ֆրանսիայում ավտոբուսի վթարի մեղավորը, փորձել է, սակայն չի կարողացել ընդունվել ծառայության Օտարերկրյա լեգեոնում, եւ վախեցել է, որ դավադրության զոհ կդառնա, հայտնել է տեղական դատախազության ներկայացուցիչը:
29-ամյա տղամարրդն այցի ընթացքում բազմիցս նշել է, թե իրեն կարող են սպանել: Երբ ավտոբուսի բոլոր ուղեւորները քնել են, նա դիմել է վարորդին՝ կանգ առնելու եւ կարիքները հոգալու համար: Վարորդի մերժումը կասկած է հարուցել, եւ նա կտրուկ քաշել է ղեկը:
Առաջին բժշկական փորձաքննության արդյունքներով, տղամարդը տառապում է պարանոիդալ շեղումներով եւ կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից իր արարքների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Eurolines ընկերության ավտոբուսը, որում 44 ուղեւոր եւ երեք վարորդ է եղել, դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել բարձրությունից: Երկու մարդ զոհվել էր, 30-ը՝ վիրավորվել էին:



























