Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բանակցությունների ընթացքում մենք արծարծել են միջազգային արդիական հարցեր, այդ թվում՝ բնականաբար, ղարաբաղյան խնդիրը: Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»,- ասել է Պուտինը:

Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա, Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում կարգավորման հարցերում: «Այդ հարցի շուտափույթ լուծումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Որոշումը պետք է հիմնված լինի պատմական արդարության, միջազգային իրավունքի եւ միջազգային կազմակերպությունենրի բանաձեւերի վրա»,- ասել է Ալիեւը: