Հնդիկ փրկարարներին հաջողվել է լճից դուրս հանել 6 տոննա կշռող խեղդվող փղին: Հսկա փիղը զբոսաջրջիկների շրջանում հայտնի Ամբերի միջնաբերդի մոտ մտել է լիճը զովանալու, բայց պատահաբար ընկել է խոր հորի մեջ, հայտնում է Daily Mail-ը:
Փղին միայն այն ժամանակ են կարողացել հանել լճից, երբ նրա մեջքին թռել է տերը: Ափին տուրիստները հետեւել են «փրկարարական գործողության» ընթացքին: Տիրոջ խոսքերով, անցյալ տարվա միջադեպից հետո, երբ փիղը լիճն էր մտել զբոսաշրջիկը մեջքին, փղերին թույլ չի տրվում մտնել լիճը:






























