Բոսթոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւի համակուրսեցիները հրաժարվել են իրենց մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ արդարադատությանը խոչընդոտելը ապացույցների ոչնչացման եղանակով:

Ղազախստանի 19-ամյա քաղաքացիներ Դիաս Կադիրբաեւն ու Ազամատ Տաժայակովը կասկածվում են նրա մեջ, որ ահաբեկչություններից երեք օր անց, հեռուստացույցով ճանաչելով Ջոհար եւ Թամերլան Ցարնաեւների ֆոտոռոբոտները, կրտսեր եղբոր սենյակից հանել են ուսապարկն ու նոթբուքը:

Երկու ուսանողներն էլ կալանքի տակ են 2013թ. մայիսի 1-ից: Նրանց մեղքը հաստատվելու դեպքում սպառնում է 25 տարվա բանտարկություն կամ արտաքսում ԱՄՆ-ից, հայտնում է RBC-ն: