Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի՝ մեքենայությունների մեջ մեղավոր լինելու դատավճիռը չեղյալ չի հայտարարվի, հայտարարել է երկրի նախագահը:

Ընդ որում, նախագահը նշել է, որ դատավճիռը կարող է փոխարինվել տնային կալանքով: Նապոլիտանոն ընդգծել է, որ նման ելքը հնարավոր է միայն որոշակի պայմանների դեպքում՝ եթե նա ներման մասին խնդրագիր ներկայացնի, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Սակայն մինչ օրս ոչ Բեռլուսկոնին, ոչ նրա փաստաբաններ նախագահին նման խնդրանքով չեն դիմել:

Օգոստոսի 1-ին դատարանը վճռել է Բելռուսկոնիին դատպարտել 4 տարի ազատազրկման՝ կապված Mediaset ընկերությունում հարկային մեքենայություններ կատարեկու հետ: Համաներման մասին օրենքի համաձայն՝ ժամկետը կրճատվել է՝ կազմելով 1 տարի: