Վիսկոնսինի Շեբոյգան քաղաքից 14-ամյա Անտոնիո Բարբոն ցմահ ազատազրկման է դատապարտվել, քանի որ հանցակցի հետ միասին կողոպտել է իր 78-ամյա տատիկին՝ նրան կացնահարելով:
Նա ընկերոջ հետ որոշել է կոոպտել տատիկին: Տիկինը նրանց ներս է թողել, իսկ երբ մեջքով է շրջվել, Անտոնիոն կացինով հարվածել է նրա մեջքին: Դրանից հետո տղան վատ է զգացել, մտել է լոգասենյակ: Դուրս գալով՝ տեսել է, որ ընկերը մուրճով հարվածում է տատիկին: Նրանք տնից տարել են տիկնոջ թղթապանակը, զարդերը, նրա իսկ մեքենայով մեկնել են տեղի բոուլինգ խաղալու հաստատություններից մեկն ու պիցցա պատվիրել:
Հետաքննությւոնը պարզել է, որ երիտասարդի մոտ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացել է «կոգնիտիվ խանգարում», սակայն այդ հանգամանքը չի ստիպել դատավորին աչք փակել դաժան հանցագործության վրա: Այս մասին հաղորդում է Life News-ը:



























