Մումբաի նավահանգստում պայթած եւ խորտակված սուզանավի բոլոր անդամները մահացել են: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտարարել է Հնկաստանի պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վթարի արդյունքում ներսում արգելափակված է մնացել 18 մարդ: Այս մասին հաղորդում է BFM.RU-ն:

Հզոր պայթյունը որոտացել է այսօր առավոտյան ռուսական արտադրության հնդկական սուզանավում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել:

Հնդկաստանում սուզանավ է այրվել. կան տուժածներ 

Բոլորովին վերջերս սուզանավը արդիականացվել եւ վերանորոգվել էր Ռուսաստանում: