Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին` պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում ներդման համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա կմնա Հայաստանի բարեկամը եւ մեր երկրում աշխատած տարիների փորձն ու գիտելիքները կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ու ընդլայնման գործում:




























