Ֆրանսիայի 37-ամյա բնակիչը, որին կասկածում են Մոնակոյի Կառոլինա արքայադստերը կողոպտելու մեջ, ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Արքայադստերը կողոպտել են 2012-ի նոյեմբերին: Այդ ժամանակ նա Փարիզի մերձակայքում թունելում խցանման մեջ է եղել: Հանցագործները քարով կոտրել են ավտոմեքենայի պատուհանը, գողացել պայուսակն ու հեռացել:

Հենց այդ քարի միջոցով էլ հաջողվել է հայտնաբերել հանցագործներից մեկին, քանի որ նրա ԴՆԹ-ի հետքերը պահպանել էին քարի վրա: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Երբ ԴՆԹ-ի տիրոջ ինքնությունը պարզվել է, նա արդեն բանտարկված է եղել այլ հանցագործության համար: Չնայած անհերքելի հանցանշանների առկայությանը, նա հրաժարվում է ընդունել մեղքը: