Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում մեքենան երկաթուղային անցումում խրվել է ռելսերի մեջ: Անցումը ստիպված են եղել որոշ ժամանակով փակել: Հավանաբար, մեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Ոստիկանությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով ձերբակալել է 34-ամյա Ղուկաս Ղալաջյանին՝ Հյուսիսային Հոլիվուդից:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, այդ տարածքը վերահսկող ոստիկանները նկատել են երկաթուղային անցումում հայտնված մեքենա: Ոստիկանությունը կապ է հաստատել համապատասխան մարմինների հետ, որպեսզի  դանդաղեցնեն կամ դադարեցնեն գնացքների ընթացքն այդ վայրում, մինչ դեռ մեքենան դուրս բերեն անցումից: Միջադեպի հետեւանքով կանգնեցվել է բեռնատար գնացքը, որը գտնվել է մեծ հեռավորության վրա, սակայն կանգ է առել, մինչ դեռ մեքենան դուրս չի բերվել ռելսերից: