Հնդկական սուզանավում ահաբեկչության վարկածը քիչ հավանական է: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ռազմա-դիվանագիտական աղբյուրը:

«Ահաբեկչության մասին տեղեկություններ չեն ստացվել, ուստի այդ վարկածը քիչ հավանական է»,-ասել է աղբյուրը: Խոշոր քաղաքներում եւ ռազմական օբյեկտներում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվում Անկախության օրվա նախօրեին:

Ինչպես հաղորդում է India Today-ը, պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ մարտկոցի լիցքավորման ընթացքում ջրածնի մեծ քանակության արտանետումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին հնդկական սուզանավում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Ենթադրվում է, որ նավում գտնվող անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: