Տաս տարվա ընթացքում ավելի քան 10 մլն ներգաղթյալների օրինականրցումը կարող է Ամերիկայի ՀՆԱ-ն ավելացնել 1.4 տրիլիոն ամերիկյան դոլարով:
ԱՄՆ-ի Սենատում անցկացվել է օրինագիծ, համաձայն որի անօրինական հիմունքներով ԱՄՆ-ում գտնվող ներգաղթյալները կարող են աստիճանաբար քաղաքացիություն ստանալ: Սակայն այդ նախագիծը դեռեւս չի ստացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությունը:
ԱՄՆ ներգաղթածները ստանում են շատ ավելի քիչ աշխատավարձ, քան երկրի քաղաքացիները, եւ համապատասխանաբար, ավելի քիչ հարկեր են վճարում: Բացի այդ ներգաղթյալները ավելի քիչ գումար են ծախսում ուսման վրա: Իսկ եթե նրանց աշխատավարձը բարձրանա, ապա մոտավորապես 10 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կարող է ավելանալ 1.4 տրիլիոն ամերիկյան դոլարով, 791 միլիարդ դոլարով կավելանան բոլոր ամերիկացիների եկամուտները, 185 միլիարդ դոլարով կավելանան պետական հարերը եւ նահագային հարկերը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, հաղորդում է «Կոմերսանտը»:
Սպիտակ տունը չի պատրաստվում խախտել երկրի հիմնական սկզբունքը, այն է՝ յուրաքանչյուրը, ով գալիս է Ամերիկա, կարող է դառնալ երկրի քաղաքացի, եւ այդ պատճառով համաձայն չեն հանրապետականների հետ, որոնք առաջարկում են օրինականացնել ներգաղթյալների կարգավիճակը՝ առանց քաղաքացիություն տրամադրելու:
«Տնտեսագետները, գործարարները, Ամերիկայի աշխատավորությունը համաձայն են, որ անհրաժեշտ է կիրառեկ պատմական հնարավորությունը եւ ուղղել ներգաղթի համակարգը: Նախագահը կոչ է անում ներկայացուցիչների պալատին գործի անցնել. Նա պատրաստ է աշխատել բոլոր կուսակցությունների հետ»,- ասվում է Սպիտակ տան զեկույցի եզրափակիչ հատվածում:




























