Ուրուգվայի ոստիկանությունը ձերբակալել է հայազգի նախկին զինվորական Անդրանիկ Հովհաննիսյանին`հակադիվերսիոն օպերացիաների համակարգման հին գործակալության անդամի, որը մեղադրվում է 1976թ-ին չորս անձանց անհետացման մեջ, տեղեկացնում է «Prensa Latina» գործակալությունը:
Ուրուգվայի բանակի նախկին մայորը, որը Արգենտինայում քրեական հետապնդման մեջ էր, վերջին շրջանում բնակվում էր Մոնտեվիդեոյում եւ ձերբակալվել է երկիրը լքելու փորձի ժամանակ: Հովհաննիսյանը պետք է դատարանի առջեւ կանգնի եւս 30 այլ քաղաքացիական անձանց հետ, ովքեր նույնպես մեղադրվում են իտալական ծագումով չորս ուրուգվայցիների անհետացման մեջ: Նշված անձինք առեւանգվել են 1976 թ-ին Բուենոս Այրեսում եւ «Կոնդոր» օպերացիայի շրջանակում պահվել են գաղտնի կենտրոնում:
Անդրանիկ Հովհաննիսյանը, որը հայտնի է նաեւ Օսկար անունով, ներկայումս կալանքի տակ է եւ սպասում է Իտալիա արտահանձման փաստաթղթերին:





























