ՆԱՏՕ-ի անդամ երկրները մինչ օրս ոչ մի պայմանագիր չեն կնքել Ուլյանովսկում տարանցիկ կետը սպասարկող ռուս փոխադրողների հետ:
ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում «Կոմերսանտի» աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական ընկերությունները բարձրացնում են գները, ուստի Անվտանգության աջակցման միջազգային ուժերի անդամ-երկրներից ոչ մեկն այդ երթուղին գրավիչ չի համարել:
Հաշվարկվել է, որ Ուլյանովսկի օդանավակայանով անցնող մեկ կոնտեյների փոխադրումը կարժենա 50 հազար եվրո, մինչդեռ Ուզբեկստանով այդ գինը կազմում է 30 հազար եվրո:
Ռուսաստանի կառավարության աղբյուրները, սակայն, այլ պատճառ են նշում, ըստ որի այդ ուղին թեեւ թանկ է, բայց ավելի արագ է եւ անվտանգ, սակայն ՆԱՏՕ-ն «ափսոսում է լրացուցիչ փողեր վճարել Ռուսաստանին»: Բացի այդ, Դաշինքը չի ցանկանում Մոսկվայից կախվածության մեջ հայտնվել:





























