Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր 87-ամյակին նվիրված հոդվածում անդրադարձել է ամենատարատեսակ հարցերի՝ սկսած մարդկության վերածնվելուց, մինչեւ «սառը պատերազմի» ընթացքում Կուբայի արտաքին քաղաքականություն:

Նա հակիրճ պատմել է իր եւ ԽՍՀՄ որոշ առաջնորդների հարաբերությունների մասին: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Յուրի Անդրոպովը, որն իշխանության է եկել 1982թ, ասել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Կուբայի վրա, իրենք ինքնուրույն պետք է կռվեն: Միեւնույն ժամանակ Անդրոպովը համաձայնել է անվճար զենք տրամադրել կղզուն: Այնուամենայնիվ, կուբացիները որոշել են սպառազինություն խնդրել «այլ բարեկամներից»:

Հավանային օգնության է եկել «ընկեր Կիմ Իր Սենը՝ վետերանն ու անթերի մարտիկը», ով բոլորովին անվճար կղզի է ուղարկել «100 հազար Կալաշնիկով ինքնաձիգ» եւ համապատասխան քանակությամբ զինամթերք, Ֆիդելին մեջբերում է BBC-ն: