Կուբայի նախկին լեգենդար առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր 87-ամյակին հրապարակված հոդվածում խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանության պաշտոնական վարկածը, որի համաձայն ամերիկյան առաջնորդի վրա կրակել է նախկին ծովային հետեւակային Լի Հարվի Օսվալդը:
«Ես իմ կողմից ուսումնասիրեցի, ինչ կարող էի: Ավելի ճիշտ կլինի ասել, ենթադրեցի, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը: Լի Հարվի Օսվալդի վարքը տարօրինակ էր: Ես իմացա, որ նա Քենեդիի սպանությունից առաջ փորձել է այցելել Կուբա եւ ենթադրվում է, որ նա կրակել է կիսատրավմատիկ հրացանից»,-գրել է Կաստրոն:
Այնուհետեւ Կաստրոն պարզաբանել է, որ այդպիսի զենքի կիրառումը, որից ինքն էլ լավ կարողանում է կրակել, դժվար է դիպչել շարժվող թիրախին: «Ասում են, որ եղել է երկու մահացու կրակոց՝ մի քանի վայրկյանի տարբերությամբ»,-նշել է նա, հաղորդում է NEWSru.com-ը:
Կուբայի նախկին առաջնորդը «ցինիկ կատակ» է համարում գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբիի բացատրությունը, որը ոստիկանության բաժնի տարածքում գնդակահարել էր Օսվալդին եւ դա բացատրել նրանով, որ ցանկանում էր Քենեդիի այրուն ազատել դատական գործընթացում որպես վկա հանդես գալու անհրաժեշտությունից:
«Ես չեմ ուզում մեղադրանքներ ներկայացնել, դա իրենց գործն է, բայց խոսքն այն մասին է, որ նախատեսվում էր Քենեդիի սպանությունը կապել Կուբայի հետ»,-գրել է Կաստրոն:




























