Կարագանդացիները պնդում են, որ նախօրեին գիշերը քաղաքում վարդագույն ձյուն է տեղացել:
Արտասովոր տեղումները բնակիչները տեսագրել են: Լրագրող Միխայիլ Պրիվալովը «Կանալ 31»-ին հայտնել է, որ քաղաքում ջերմաստիճանը +12 է եղել:
Ականատեսները հաղորդել են, որ Կարագանդայում ձյան տեղումները սկսվել են երեկոյան 10-ից հետո: Տեղումները ծածկել են տների տանիքները: Թեեւ օդերեւութաբանները կասկածամտությամբ են վերաբերում տարվա այս եղանակին ձյան տեղումների հավանականությանը, դա չեն բացառում բնապահպանները: Նրանք դա բնության հրաշք են համարում:



























